.jpg)
.jpg)
%20(1)%20(1).jpg)
.jpg)

ՄԱԶԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ
«ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նորարական տեխնոլոգիայով մազերի փոխպատվաստում
Նոր դարի սկիզբը կարելի է համարել բժշկության բնագավառում նորագույն տեխնոլոգիաների ծաղկման ժամանակաշրջան: Բժշկագիտության ու նաև բժշկական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, վիրաբուժական միջամտություների մեծամասնությունը դարձել են նվազագույն ինվազիվ,անվնաս և անցավ պրոցեդուրաներ:
էսթետիկ վիրաբուժության մեջ,տեղի է ունեցել մազերը վերականգնելու նոր առաջընթաց:Հնարավորություն է ծագել ճաղատության խնդիրը արմատապես լուծելու բարձր տեխնոլոգիական սարքավորման` NeoGraft-ի օգնությամբ:Սա միանգամայն նոր տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս առանց վիրահատական պայմաններում, գլխի ծոծրակային հատվածից մազարմատները անհատական կերպով վերցնել և տեղադրել այդ մազերը գլխի այն հատվածում որտեղ մազերը դադարել են աճել: Տվյալ տեխնոլոգիայի առավելությունը այն է, որ մազարմատները վերցնելու,վերամշակելու ու տեղադրելու պրոցեսը կատարվում է առանց հպումային եղանակով, այդպիսով տեղափոխված մազերի 98% պահապնում է իրենց կենսունակությունը և շարունակում են բնականոն կերպով աճել, բացի այդ ապաքինման ավարտից հետո,գլխի վրա նկատելի հետքեր չեն մնում: Մազերի փոխպատվաաստման նորագույն մեթոդը՝ զգալիորեն բարելավում է արտաքին տեսքը, ձերբազատում է հոգեբանական դիսկոմֆորտից և վերականգնում է ինքնավստահության զգացողությունը:
ՄԵՐ ՄԱՍԻՆ
էրեբունի Բժշկական կենտրոնում գործող մազերի վերականգնման ծառայությունը 2011թ-ից սկսած առ այսօր իրականացրել է նորարական սարքով բազմաթիվ պացիենտների մազերի փոխպատվաստում: Մեր գլխավոր նպատակն է օգնել մազաթափությամբ տառապող պացիենտներին վերադարձնել երբեմնի առողջ և խիտ մազերը, վերականգնել ինքնավստահությունը և արտաքին տեսքի գրավչությունը:
Կետրոնի հիմանական ձեռքբերումներից մեկը հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ներկրված հատուկ մազերի փոխպատվաստամն համար նախատեսված նորարական սարքը : Neograft անվանում ունեցող սարքը նախադեպը չունեցող տեխնոլոգիա է, որի շնորհիվ մազերի տրանսպլանտացիան կատարվում է առանց վիրահատական կտրվածքների և կարերի:
Կենտրոնի հաջորդ առավելությունը դա բարձր որոկավորմամբ մասնագետի և բուժանձնակազմի պրոֆեսիոնալ աշխատանքի դրսևորումն է և տեխնոլոգիաներով բուժման մեթոդների տիրապետումը,որի շնորհիվ ցանկացած վիրաբուժական միջամտություն անց են կացվում բացարձակ անվնաս և անթերի:
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է նշանակում "FUE" մեթոդը:
-"Follicular Unit Extraction" (մազարմատների անհատական տարհանում): Համեմատած դասական մեթոդի հետ՝ այս մեթոդն ընդունված է համարել ոչ վիրահատական պրոցեդուրա "FUE" մեթոդի ժամանակ օգտագործվում է հատուկ գործիք, որին ամրացված է խողովականման ասեղ, որն էլ, պտտվելով յուրաքանչյուր մազի շուրջ, հատում է մաշկը ասեղի չափով և դուրս է հանում մազն իր արմատով:
-Գլխի ո՞ր հատվածից է դուրս բերվում պատվաստուկները:
-Գլխի ծոծրակային և քունքային շրջաններից:
Ի՞նչ է նշանակում "Graft":
-("Graft"- պատվաստուկ): Այն գլխի մազածածկույթից վերցրած մազարմատների պարունակությամբ փոքր մաշկի կտոր
-Ե՞րբ կարելի է տեսնել մազերի աՃը:
-Սովորաբար տեղադրված մազերն արագ աճում են երկու կամ երեք շաբաթվա ընթացքում, որից հետո այդ մազերը պարտադիր կերպով ընկնում են, դրանց փոխարինում է նոր մազերի աճը, որն էլ իր հերթին նկատելի է դառնում 4 - 6 ամիսների ընթացքում:
-Ի՞նչ քանակությամբ պատվաստուկ է հնարավոր տեղափոխել առաջին փուլում:
-Առաջին փուլում հնարավոր է տեղափոխել 1200,2000,2500,3000,3500, պատվաստուկ:
-Ո՞ր դեպքում է հակացուցված մազերի փոխպատվաստումը.
-
Սրտային հիվանդություների
-
Շաքարային դիաբետի
-
Մաշկային և ինֆեկցիոն հիվանդություների
-
Ցավազրկող դեղերի նկատմամբ ալերգիայի դեպքում:
-Ե՞րբ կարելի է գնալ աշխատանքի:
-Մազերի փոխպատվաստումից 7 օր հետո:
-Որքա՞ն ժամանակ հետո կարելի է կրկնել մազերի փոխպատվաստումը:
-Սովորաբար մեծ մակերեսի ճաղատության դեպքում խորհուրդ է տրվում երկու կամ երեք այցելություն՝ երեքշաբաթյա ընդմիջումներով: